| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում բրիտանացի արտգործնախարարն այն 5500 մարդկանց թվում է, որոնք 2016թ. հրաժարվել են ամերիկյան քաղաքացիությունից:
Ջոնսոնը ծնվել է Նյու Յորքում, քանի որ այդ ժամանակ նրա ծնողներն աշխատում էին Միացյալ Նահանգներում: Նա հինգ տարեկան հասակում հեռացել է ԱՄՆ-ից և այլևս այնտեղ չի ապրել:
The Guardian-ի կարծիքով այս որոշումը կապված է ոչ թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու, այլ ամենայն հավանականությամբ հարկային ծառայությունների ուշադրության կենտրոնում չհայտնվելու հետ: Դեռևս 2014թ. հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ Ջոնսոնը, հավանբար, պետք է 50 հազար ԱՄՆ դոլար հարկ վճարի տան վաճառքից ստացված եկամուտի համար: