| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Նոր աղետալի թվեր. 45 հազար «հպարտ և հզոր» ՀՀ քաղաքացիներ 2022 թ-ին հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից՝ դառնալով պատերազմի ճիրաններում և «իզգոյ» վիճակում հայտնված ՌԴ -ի քաղաքացի...
Սրան գումարում ենք այլ պետությունների՝ հատկապես ԱՄՆ, Եվրամիության երկրների և այլ երկրների քաղաքացիություն ընդունած հայաստանցիներին և ստանում ենք էլ ավելի աղետալի պատկեր...։
Սարսափելին այն է, որ հայաստանցիների համար Հայաստանի քաղաքացի մնալը որքան անընդուլի է և անհարմար, որ նրանք մասսայաբար դառնում են ՌԴ քաղաքացի...։
Պատկերացնում եք, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը և ՌԴ հազարվոր քաղաքացիների Հայաստան տեղափոխվելն ու ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունը, ինչո՞վ պետք է հպարտանային քայլիստ հակահայերը... 5 տարի ղեկավարելով երկրիը աղետալի արտագաղթի համար կրկին մեղադրելու էին նախկիններին...։
Համոզված եմ, ՀՀ քաղաքցիությունից հրաժարված այդ 45 հազարից շատերը նիկոլապաշտ են...։
Հ.Գ. 2021 թվականին 46 հազար հայաստանցի է ստացել ՌԴ քաղաքացիություն, 2020-ին ՝ 30.500, իսկ 2019 թվականին 17.000...»։