կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 10:58
Հասարակություն

ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել` 2476-ը

ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել` 2476-ը

ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Հիմնական զեկուցող` ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2015 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 միլիարդ 580 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 3 միլիարդ 652 միլիոն դրամը, հատկացվել է աշխատակազմի պահպանման համար: Ազգային ժողովին հատկացվել է 4 միլիարդ 832 միլիոն դրամ: Կառավարության` ներառյալ պահուստային ֆոնդից հատկացված գումարները նախորդ տարի կազմել են 4 միլիարդ դրամ:

Հաշվետվություն ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ասելով, որ 2015-ի պետական բյուջեով նախագահ աշխատակազմին հատկացված գումարի կատարողականը 98,6% է կազմել: 2015-ին, նախորդ տարվա համեմատ, աշխատակազմի ծախսերն աճել են շուրջ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64, 729 հազար դրամ:

Հաշվետու տարում ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշոտնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց: ՀՀ նախագահի դիմում-բողոքների բաժինը ստացել է 6530 դիմում-բողոք, առաջարկություն, ընդունել 6030 քաղաքացու:

ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ, որից 3156-ը` սիրիահայեր, քաղաքացիությունից հրաժարվել են 2476-ը: Հատուկ կացության կարգավիճակ է շնորհվել 576 անձի:

2015-ին ՀՀ նախագահի կողմից շքանաշաներով, մեդալներով պարգևատրվել, պատվավոր կոչումներ է ստացել 659 անձ, ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել 46 անձի: