կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 17:38
Աշխարհ

Բելառուսը վստահեցնում է, որ Հայաստանի գործընկերն է

Բելառուսը վստահեցնում է, որ Հայաստանի գործընկերն է

Բելառուսը ելնում է նրանից, որ Հայաստանն իր համար բարեկամական երկիր է, և հայ պատգամավորների հայտարարությունները Լապշինին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ ընդամենը զգացմունքներ են. РИА Новости-ին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը:

«Բելառուսը և Հայաստանը բարեկամական երկրներ են, ինտեգրացիոն միավորումներում` գործընկներներ, այդ թվում` ՀԱՊԿ-ում: Հետևաբար, հայկական խորհրդարանում հնչած հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, պարզապես զգացմունքներ են»,- ասել է նա:

Միրոնչիկլը հավելել է, որ Բելառուսն իրականացնում է բազմավեկտոր բարիդրացիական քաղաքականություն` անշեղորեն հետևելով միջազգային նորմերին և իրականացնելով իր իրավական պարտավորությունները: