Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները, հայտնում է aliq.ge-ն։
Հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1 տոկոսով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։
Արտահանումն աճել է 24,7 տոկոսով և կազմել 1,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 21 տոկոսով և կազմել 3,3 մլրդ դոլար։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 38,9 տոկոսը։
Արտահանման ծավալով Հայաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ 216,9 մլն դոլար։
Հայաստանին հաջորդում են՝
Ներմուծման ծավալով առաջատարը Թուրքիան է՝ 568,7 մլն դոլար։
Թուրքիային հաջորդում են՝
2023 թվականի հունվար-մարտին արտահանման ամենամեծ ապրանքը ավտոմեքենաներն են՝ 411,8 մլն դոլար։