Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերն է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի մակարդակում. ֆրանսիական L'Express պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա` Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծումից 25 տարի է անցել, թեև երկու ժողովուրդների կապերը դարերի պատմություն ունեն, բայց դրանք ավելի են խորացել հատկապես վերջին տարիներին` տնտեսական, մշակութային, գիտական և կրթական ոլորտներում: Ավելին` Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվա հոկլտմբերի 11-12-ը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առաջնակարգ նշանակություն ունի Հայաստանի համար. այդ խոշոր միջոցառումը կարող է մեր երկիրը ներկայացնել ամբողջ աշխարհին, քանի որ աշխարհի առաջատար պետությունների մոտ կեսը կմասնակցի գագաթաժողովին, ընդ որում` պետության և կառավարության ղեկավարի մակարդակով:
«Մեզ համար ֆրանկոֆոնիան, անշուշտ, լեզուն է, սակայն նախևառաջ քաղաքակրթական արժեքների հանրություն, որը բացառիկ դեր է ունեցել մարդկության, այն արժեքների զարգացման գործում, որոնք մենք ընդունում ենք ու բարձր գնահատում: Ավելին` կարգախոսը, որ ընտրել ենք` «Համատեղ կյանք», նշանակում է հիմնարար ազատությունների, սոցիալական համերաշխության, խաղաղ գոյակցության, տղամարդկանց և կանանց հավասարության նկատմամբ հարգանք»,- ասել է նա:
ՀՀ նախագահը հայտնել է նաև, որ գագաթաժողովի նախօրեին տեղի կունենա մեծ տնտեսական ֆորում, որը կմիավորի ֆրանկոֆոն գործարարներին: