|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 8-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գործարանային» մետրոյի հետնամասում` երկաթգծի 2875 կմ պիկետ 10+20 մետր հատվածում, Ս.Մկրտչյանի վարած Երևան-Թբիլիսի ուղևորատար էլեկտրաքարշ BL10-825, թիվ 372 գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվել են դեպքի վայրի և էլեկտրաքարշի զննություններ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։