Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի մետրոպոլիտենի տնտեսական գնացքի մեքենավարի կողմից 38-ամյա Հովհաննես Ավետիսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 00.53-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա, մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ մետրոպոլիտենի տնտեսական գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Հովհաննես Ավետիսյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: