|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ԱԳ նախարարին հարց ուղղեց Բելառուսի կողմից Ադրբեջանին Լապշինի արտահանձման մասին:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այսօր առավոտյան ԱԳ մամլո խոսնակի միջոցով ԱԳՆ-ն արձագանքել է այդ հարցին, իսկ դրանից առաջ էլ մամլո ասուլիսի ժամանակ ինքն է դա որակել որպես խայտառակություն` ասելով, որ դա կվնասի Բելառուսի վարկանիշին:
Նախարարի խոսքով` միանգամայն հասկանալի է Հայաստանում այն վրդովմունքը, որը ցուցաբերեց հասարակությունը Լապշինի արտահանձնման կապակցությամբ:
Ըստ Նալբանդյանի` Ադրբեջանն այդ քայլերին է դիմում, որ մարդիկ չայցելեն Արցախ: «Արդյո՞ք դա կկանգնեցնի օտարերկյա գործիչների այցը Արցախ, իհարկե` ոչ, այցերը կշարունակվեն: Այդ ուղղությամբ քայլեր արվել են ու կարվեն, բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք»,- ասաց նախարարը: