կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 10:29
Իրավական

Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր կարվեն. «Ժողովուրդ»

Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր կարվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» -ը գրում է. «Ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրա­գույն դատական խորհրդի պարագայում, եւ հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան: Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամ­ներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:

 «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանու­թյունների՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը լուծել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ | Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարա­վոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»:

Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովր­դի պահանջով: Եվ ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռ­նություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: