Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումների մասին, նշեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական երևույթ է, այլ` համաշխարհային:
Դիտարկմանը` հենց ՀՀԿ-ականներն են դեմ օրենքին, նա պատասխանեց, որ հարգանքով է վերաբերվում գործընկերների կարծիքին, և նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին օրինագծում որոշ ձևակերպումներ կփոփոխվեն` ՀՀԿ-ականների մտահոգությունները փարատելու համար:
Հարությունյանին կարծիքով` լրամշակումների արդյունքում նախագծի դրույթներն էապես չեն փոխվի, պարզապես կհստակեցվեն:
Դիտարկմանը` աննախադեպ է, երբ կառավարության ներկայացրած օրինագծին ընդդիմանում է ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «ՀՀԿ-ում բազմիցս եղել են շատ բուռն քննարկումներ, սա միակ դեպքը չէ: Ընտրական օրենսգրքի և այլ նախագծերի քննարկումների շուրջ էլ են եղել ՀՀԿ-ականների ընդդիմադիր դիրքորոշումներ»:
Նախարարը պնդեց, որ օրինագիծը շրջանառությունից դուրս չի հանվի։ Նրա խոսքով` այս օրենքի նպատակը ընտանեկան բռնության կանխումն է, իսկ քրեական օրենսգիրքը պատժելու նպատակ ունի։ «Զոհի պաշտպանությունը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան մեղավորին պատժելը»,- ասաց Հարությունյանը։