կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-10 22:10
Քաղաքական

Նուրբ և չափելի կարգավորումներ կարվեն, որոնք կորոշեն, թե ում պետք է տալ տարկետում. Արտակ Զաքարյան

Նուրբ և չափելի կարգավորումներ կարվեն, որոնք կորոշեն, թե ում պետք է տալ տարկետում. Արտակ Զաքարյան

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվեց: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին հրավիրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը; Պատգամավորի խոսքով` հիմնական հարցադրումը, որին հստակ պատասխան չի հնչել, դա այն է, թե ինչպե՞ս է կառավարությունը որոշելու, թե ինչպես են որոշելու, թե որ երիտասարդին են տալու տարկետում: Արտակ Զաքարյանը նշեց, որ հետագայում կառավարության համապատասխան կարգերը կսահմանեն տաղանդավոր, կամ ակնհայտ նվաճումներ ունեցող երիտասարդներին, որոնց կտրվի տարկետում:

«Այո, այստեղ շատ հստակ է ,որ կառավարությունը պետք է հետևողական լինի, մշակի ու չափելի դարձնի երիտասարդի ձեռքբերումները, որպես ակնառու ձեռքբերումներ, որից հետո նրան շատ հրապարակային ձևով կտրվի տարկետման իրավունք: Այստեղ շատ նուրբ և հաշվենկատ կարգավորումներ են պետք, առաջիկա մեկ տարում մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ ԿԳՆ-ի հետ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Հանձնաժողովը չորս կողմ ձայներով որոշում կայացրեց նիստերի օրակարգում ընդգրկել եւ երկրորդ ընթերցման ներկայացնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը