Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ իշխանությունները հրապարակել են պետության ղեկավար Բարաք Օբամայի եւ նրա կնոջ` Միշելի անձնական ունեցվածքի մասին տվյալներր: Համաձայն նրանց ներկայացրած հարկային հայտարարագրերի` նախագահական զույգը 1,9-6,9 մլն դոլար գնահատվող ունեցվածք ունի: Նախկինում նրանք ավելի համեստ էին ապրում. գրում է Huffington Post-ը:
Նշենք, որ գնահատման մեծ ընդգրկույթը պատահական չէ. ըստ ամերիկյան օրենսդրության` ԱՄՆ քաղաքացիները ներկայացնում են իրենց ակտիվների մոտավոր չափերը: Համենայն դեպս, հայտնի է, որ Բարաք Օբաման JPMorgan Chase բանկում 515 հազար դոլարի ընթացիկ հաշիվ ունի, եւս մոտ 5 մլն դոլար պահում է ԱՄՆ գանձապետական արժեթղթերով:
Ներկայումս նախագահը 500 հազարից մինչեւ 1 մլն դոլարի հիպոթեքային վարկ է մուծում, որը վերցրել է 2005-ին 30 տարի ժամկետով, 5,6 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ նախագահը 400 հազար դոլար է հետ գցել` իր դուստրերին ուսման տալու համար: