|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ կառավարության որոշումը նպաստավոր էր և զգալիորեն խրախուսեց հիպոթեքային շուկան. այսօր լրագրողներին ասաց «Ակցեռն» անշարժ գույքի կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
«Եկամտահարկի ուղղորդումը հիպոթեքային վարկի մարմանը նպաստեց, որպեսզի բնակարանի կարիք ունեցող ընտանիքները տուն ձեռք բերելու ավելի վստահ որոշում կայացնեն»,- նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով` անշարժ գույքի հետ կապված վարկային ոլորտում պետք է արմատական փոփոխություն կատարվի` մեղմացման, մոտեցման ձևերի:
«Ազգային հիպոթեքային ընկերության» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, ներկայացնելով կառավարության որոշումից հետո անշարժ գույք ձեռք բերելու, վերանորոգելու համար վերցված հիպոթեքային վարկերի վիճակագրությանը, նշեց, որ 2014-ից մինչև 2016-ի վերջին ամիսները ծրագրից, ընդհանուր առմամբ, օգտվել է 871 ֆիզիկական անձ: Նրա խոսքով` նույն ժամանակահատվածում վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկից մոտ 700 մլն դրամի գումար է հետ վերադարձվել: Ոսկանյանը հույս հայտնեց, որ 2016-ի ցուցակում վերադարձված գումարներն ավելի մեծ ցուցանիշ կունենան: