կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 17:14
Առանց Կատեգորիա

Քաղաքականության այբուբենին 70-ից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս, ոչ թե` սովորում. Դավիթ Իշխանյան

Քաղաքականության այբուբենին 70-ից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս, ոչ թե` սովորում. Դավիթ Իշխանյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խիստ հազվադեպ եմ սոցիալական ցանցում ակտիվ լինում, սա այդ հազվադեպ դեպքերից մեկն է.

Սալամ տիկին Արզիկ 

Վայելեցինք Արցախի Հանրայինի ՛՛Ողջույն Արցախ՛՛ հաղորդում-շոուն քո մասնակցությամբ: Հրաշալի էր, գնահատելի, ձեր կերպարին յուրահատուկ (ովքեր քեզ լավ են ճանաչում) և 70-ամյակի ոգուն համահունչ, հասարակության համար ընկալելի: Ախր այլ կերպ չէր կարող լինել. հյուրերին էլ հատուկ ընտրում են: 

Հաղորդումը լսելուց հետո մտածում էի՝ սահմանադրական իմ որ իրավունքից օգտվել՝ լռելու՞, թե՞ խոսելու: Լռեմ, կդառնա, որ համաձայն եմ ասածներիդ (ժողովրդական ասացվածքը հիմարություն չէ, որ ասում է՝ լռությունը համաձայնության նշան է): Խոսեմ, նորից կմտածեն՝ դեմագոգիան սկսվեց:
Բայց ախր հիշեցի, որ մենք վճարվում ենք նաև խոսելու համար:

Վերջապես որոշեցի օգտվել սահմանադրական իմ խոսելու իրավունքից, քանի դեռ փետրվարի 20-ը չենք հատել, թե չէ կարող է այդ իրավունքն այլևս չունենամ: Չէ՞ որ ինչպես դու ես ասում՝ Սահմանադրությունը քաղաքացուն ազատություն է տալիս, և մենք պետք է ազատ մտածելակերպով սերունդ դաստիարակենք: Ես Ազատության սերնդից եմ: Ուրեմն ազատ կլինեմ և կփորձեմ գոնե ինձնով ցույց տալ մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը: Հասարակության մոտ դա այնքան էլ ցածր չէ, որքան դու ես կարծում, (ի դեպ քո այդ տեսակետը խիստ համընկնում է մեր հարևան ադրբեջանցիների տեսակետին): Բա մեզ վստահեցնում էին, որ ա˜յ Արզիկ Միխայիլովնան մեծ քաղաքական փորձ ունի, ա˜յ դուք չեք իմանում, ինքը 88-ին ելույթներ էր ունենում, Մոսկվայում է եղել, արևմուտքում, եվրոպաներում, ինքը լուրջ փորձ ունի …շատերի բովով է անցել. Ա՛յ դուք կտեսնեք:
Տեսանք, տեսնում ենք:

Հասարակությանը մոլորեցնելու և անձնական մեծ շահեր գերադասող ու ապազգային գաղափարախոսությամբ տոգորված այդ անձին պետք չէր մոտ թողնելու քաղաքականությանը այն էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քաղաքականության այբուբենին 70-ից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս, ոչ թէ սովորում:

Քաղաքական գործիչը պետք է ունակ լինի լսելու համբերատարությմաբ բանավիճելու, ուրիշի կարծիքը գոնե հարգելու, այլ տեսակետները վերլուծելու, սեփական համոզմունքը բացատրելու: Քաղաքագիտությունը և հոգեբանությունը մոտ են իրար, քաղաքագետը նաև հոգեբան է, իսկ հոգեբանը սովորաբար շատ հեռու է լինում քաղաքականությունից: Բարոյահոգեբանական և խրատական ելույթները այս կամ այն ամբիոնից կարող են լցնել ցածր իրավագիտակցություն ունեցողների դատարկ գլուխները, հատկապես սահմանից այն կողմ, բայց ոչ մեր հպարտ հայրենակիցներին:
Լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ամբիոնից ասում. - ՛՛ Հը՞, Գրիգորիչ, ասե՞մ, թե՞ չասեմ, ՛՛. – ու շարունակում իր հայտնի ելույթը:
Ընկ. Վահանը մեզ պատգամեց. որ ասենք. Հիմա էլ ասում ենք: Մենք ասելու իրավունք ունենք, այն վաստակել ենք:

Իսկ երկխոսելու առիթ կունենանք, առիթներ շատ ու շատ կլինեն, բայց ոչ բանավիճելու, բանավիճում են բարձր քաղաքական հասունություն և ինքնագիտակցություն ունեցողները:

Հասարակությունը շուրջբոլոր համեմված է ազերիա-թուրքական երաժշտությամբ, փաթաթված նրանց արտադրանքի շորերով. Շուկայում թագավորում է ՛՛Սա որակյալ է, սա թուրքական է ՛՛ կարգախոսը, մտածենք ու գործենք այդ ուղղությամբ: Մնայուն արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվենք: Ամեն ինչ շուկայի մի վերածեք:

Դաշնակցական Ավետիս Ահարոնյանին մի՛ պղծեք: Նրա և մյուս մեր մեծերի ճանապարհով են առաջ շարժվում նորսերդականները:
Հերիք է պառակտիչ ելույթներ ունենաք: Շողոքորթությունը քաղաքագիտական կատեգորիա չէ. Լա՛վ իմացեք:
Շատ չխորացա, զսպող հանգամանք կար. վերջապես Մայր եք:

Առ ի հիշեցում ՝
ՀՅԴ-ի որոշումով ներկայացված Սահմանադրության նախագծին դեմ եմ քվեարկելու:
Ըստ քեզ ես ազերի՞ եմ, թե ինչամետ եմ՞:

Սրտի կսկիծով՝
Արցախի հպարտ քաղաքացի
Դավիթ Իշխանյան
Հ. Գ. – Սահմանը պահող զինվորականն եթե դեմ քվեարկի, ըստ քեզ, հայ չէ՞»: