|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բասկերի ԷՏԱ անջատողական խմբավորումը հրադադար հայտարարելուց հետո եւս մեկ քայլ է արել իսպանական պետության դեմ զինված պայքարը դադարեցնելու ճանապարհին: Երեկ հայտարարվել է, որ խմբավորման ղեկավարությունը պատրաստ է քննարկել զենքի հանձնման պայմանները:
Բազմաթիվ ձերբակալությունները եւ բնակչության կողմից աջակցության բացակայությունը զգալիորեն թուլացրել են անջատողականներին, որոնց խղճին` Իսպանիայի հյուսիսում եւ Ֆրանսիայի հարավ-արեւելքում Բասկերի երկիր ստեղծելու համար 4 տասնամյակ տեւած պայքարի ընթացքում ավելի քան 800 մարդու մահ կա: