|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը միջազգային իրավունքի խախտում է որակում Հունաստանի զինված ուժերի կողմից (ԶՈՒ) Էգեյան ծովի Կոս (թուրք. Իսթանքյոյ) կղզում հունական դեսանտի իջեցումը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյին Մյուֆթուօղլուն: Նշվում է, որ մի քանի օր առաջ հունական մամուլում լուր էր հրապարակվել այն մասին, որ կղզում զորավարժություններ իրականացնելու նպատակով հունական զինուժը օդային դեսանտ է իջեցրել Կոս կղզում:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը Հունաստանին կոչ է արել խուսափել միջազգային իրավունքի խախտումից, որը պարունակում է իրավիճակը թեժացնելու միտում:
Նշենք, որ Էգեյան ծովում գտնվող Կոս կղզին պաշտոնապես պատկանում է Հունաստանին: