Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 18-ից 23-ը հանրապետության զինված ուժերի Արևելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ անցկացվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց ընթացքում հաշվի առնվեցին ինչպես տարածշրջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման և զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը:
Զորավարժությունը, որը մեկնարկեց տագնապ ազդականչով և անցավ պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվում էր մի շարք առանձնահատկություններով: Դրանցից, թերևս, ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր և լուծման նոր ուղիների հստակեցումը:
Համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև զորքերի բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման և ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված ողջ զինանձնակազմի առջև դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին , նշված է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրությունում: