|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Մինսկին մատակարարել ժամանակակից ռազմական տեխնիկա« հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զրույցի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և Միութենական պետության պաշտպանությանը։ Մասնավորապես` մենք պայմանավորվել ենք մոտ ապագայում Ռուսաստանի կողմից Բելառուսի Հանրապետությանը ռազմական տեխնիկայի ամենաժամանակակից մոդելների մատակարարման մասին», - մեջբերում է Էյսմոնտին Sputnik-ի բելառուսական ծառայությունը։
Իր հերթին, «Բելառուսը կավելացնի ժամանակակից գյուղատնտեսական, մարդատար տեխնիկայի և այլ ինժեներական ապրանքների մատակարարումը»: