|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ օրեր առաջ աղմուկ հանած` զինգրքույկների խնդրին: Հիշեցնենք, որ մարտական գործողությունների մասնակցած որոշ զինծառայողների գրքույկներում անվավեր են ճանաչվել նախկինում արված գրառումներն առ այն, որ նրանք մասնակցել են մարտական գործողությունների:
Արման Թաթոյանը նախ նշեց, որ առաջացած խնդրում օրենսդրական հստակեցումների անհրաժեշտություն է տեսնում: ըստ նրա` նախքան գնահատական տալը, ինքը պարտավոր է պարզաբանում պահանջել համապատասխան կառույցից: Մինչ այդ, ուսումնասիրելով այդ թեմայով հրապարակումները, սկսել է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել խնդիրը և իր մոտ է հրավիրել նման խնդիր ունեցող զինծառայողների ծնողներին և որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի պաշտոնական այն հայտարարությունը, թե զինծառայողների գրքույկում արված` անվավեր ճանաչելու գրառումները եղել են անփութության հետևանք, Արման Թաթոյանը նշեց, որ եթե դա հրապարակային պաշտոնական հայտարարություն է, անփութություն ցուցաբերած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: