Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Պարոն Աղազարյան,Թուրքիան փակել է իր օդային տարածքը, քանի որ Երևանում բացվեց հայոց Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշակոթող։ Ի՞նչ եք կարծում,սա արդյոք չի՞ խոչընդոտում հայ-թուրքական բարեկամական հարաբերութուններին ուղղված բանակցություններին։
-Այո, այդ, այսպես կոչված, հուշարձանը առանց մեր կուռք-վարչապետի իմացության, նախագծել և տեղադրել էին նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները։ Սա խայտառակություն է, Երևանում տեղադրել ահաբեկիչներին նվիրված հուշարձան։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։Մենք արդեն որոշել էինք ապամոնտաժել Հայաստանի բոլոր նման հուշարձանները՝ զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի,Դրաստամատ Կանայանի, Արամ Մանուկյանի Սողոմոն Թեհլերյանի, նաև Սարդարապատի և , այսպես կոչված, Ցեղասպանության հուշահամալիրները, քանի որ դրանք խոչընդոտում են հայ-թուրքական, ինչպես նաև հայ-ադրբեջանական բարեկամությանը և խաղաղության պայմանագրին։Եվ ահա , բացվում է այդ չարաբաստիկ հուշարձանը։Մնում էր, որ բացվեր նաև Ասալայի ահաբեկիչներին նվիրված հուշարձան։Բարեբախտաբար, մեր կուռք-վարչապետի թութակ-նախագահը խստորեն դատապարտել է Ասալայի գործողությունները, որը և ողջունել են Թուրքիայի մեր բարեկամ գործընկերները։
-Բայց, պարոն Աղազարյան, այդ հուշարձանի բացմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ ձեր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Սա ինչպե՞ս կբացատրեք։
-Ցավոք, մեր կուսակցության պատմության մեջ առաջին անգամ, կուսակցության անդամը, առանց մեր կուռքին հարցնելու, ինքնագործունեությամբ է զբաղվել, որն էլ առաջացրել է մեր կուռքի ցասումը։ Քաղաքապետի թեկնածուն ծնկաչոք ներողություն է խնդրել կուռքից, բայց դեռևս մեզ հայտնի չէ կուռքի որոշումը նրա ապագայի մասին։
-Իսկ, գուցե նա իր ներկայությամբ և ելույթով, ցանկացել է մայրաքաղաքի ընտրողների սիրտը շահել, գիտակցելով այժմ ձեր կուսակցության և , ինչպես դուք եք ասում կուռքի գահավիժող վարրկանիշը։
-Ձեր ասածն, ուղղակի ծիծաղելի է։ Ի՜նչ վարկանիշ, ի՜նչ բան, իշխանությունն ամբողջովին գտնվում է մեր կուռքի ձեռքերում և նա ում ուզի կնշանակի, կամ եթե ուզում եք՝ կառաջադրի բուհի, համայնքի ղեկավարի պաշտոնում։ 18թ․ մեր կուռքը ձեռ առավ բոլոր երևանցիներին, քազաքապետ նշանակելով միմոսի, հիմա էլ ում ուզի կնշանակի, օրինակ ձեզ, նույնիսկ՝ ինձ։ Պա՞րզ է։
-Պարոն Աղազարյան, իսկ ինչ պլաններ ունեք իրավիճակը շտկելու վերաբերյալ։
-Արդեն մի շարք քայլեր արված են։ ԱԺ փոխխոսնակը, որը բանակցություններ է վարում Թուրքիայի ներկայացուցիչի հետ, նրանից և ողջ թուրք ժողովրդից ներողություն է խնդրել և խոստացել շտկել կատարված թյուրիմածությունը։ Վարչապետի թութակ-նախագահը նույնպես ներողություն է աղերսել թուրքական կառավարությունից և թուրք ժողովրդից։ Թուրքիա է մեկնում ԱԺ խոսնակը, որը հենց Թուրքիայում ծնկաչոք ներողություն կխնդրի իր թուրք գործընկերոջից։
- Կարծում եք այդ ամենը բավարա՞ր է, զսպելու համար թուրքերի զայրույթը։
-Իհարկե՝ ոչ։ Ձեզ մի գաղտնիք բացեմ։ ԱԺ փոխխոսնակի և Թորքիայի ներկայացուցչի վերջին հանդիպմանը, թուրք դիվանագետ առաջարկել էր, որ Հայաստանը ճանաչի Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունը և այդ դեպքում, Թուրքիան Ադրբեջանին կառաջարկի Լեռնային Ղարաբաղին տալ որոշակի մշակութային ինքնավարություն, իհարկե Ադրբեջանի կազմում։ Ցավոք, այդ տեղեկության արտահոսք էր տեղի ունեցել և Հունաստանը սառեցրել էր Հայաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրումը։ Ստիպված մենք հրաժարվեցինք այդ նախաձեռնությունից և մեր կուռքը պատվիրակություն ուղարկեց Կիպրոս, իրավիճակը շտկելու համար։ Այժմ, նկատի ունենալով հայ-թուրքական լարված հարաբերությունները, քննարկում ենք, այո՛ Կիպրոսի թուրքական հանրապետությունը Հայաստանի կողմից պաշտոնապես ճանաչելու մասին։
-Պարոն Աղազարյան, այդ դեպքում, արդյոք, ավելի նպատակահարմար չէ՞, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Գուցե այն նպաստի Արցախի ճանաչմանը Ռուսաստանի կողմից։
-Այդ ինչեր եք ասում։ Չե՞ք հասկանում, որ մեր մեզ վստահել և իշխանության են բերել, որպեսզի Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։ Եվ մեր ցոփ ու շռայլ կյանքը, հսկայական գումարները այդ ամենի արդյունքներն են։
-Շնորհակալություն, պարոն Աղազարյան, անկեղծ զրույցի համար։
-Խնդրեմ։
«Հարցազրույցը վարեց» Ավետիք Իշխանյանը