Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացվածի մասով ՀՀ քրեական օրենագրքի միայն 195 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 5 ֊րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթը խստագույնա խնդրահարույց է ու անընդունելի, քանի որ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը փորձ է կատարում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու վարույթով կոծկել տեղի ունեցածը, իսկ այն, որ մինչ այս պահը համաձայն մամուլի հրապարակումների` դեպքի առանցքային պերսոնաժի` թաղապետի հետ որևէ իրավական գործընթաց չի իրականացվել, առավել քան հիմնավորում է այդ կասկածը։ Հաջորդիվ հավանաբար բերման ենթարկված այլ անձանցից մի քանիսին վերը նշված հոդվածով մեղադրանք կառաջադրվի ու կամ ինչ ֊ որ հիմքով կկարճվի վարույթը, կամ խիստ մեղմ սանկցիայով կպատժվեն դեպքի երկրորդական ֊ երրորդական մասնակիցներ, իսկ հովանավորչությունը, ամենաթողությունը, պետական պաշտոնյայի կողմից բեսպրեդելը կմնա անպատիժ։
Գտնում եմ, որ դեպքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 259 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 2 ֊րդ կետերով, այն է` մի խումբ անձանց կողմից անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 450 ֊րդ հոդվածով, այն է` խոշտանգումը։
Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը միանշանակ պետք է ենթարկվեն համարժեք ու արդարացի քրեական պատասխանատվության»։
իշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: