|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում:
Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է:
Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է:
Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում: