|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունվարի 31-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «LADA 112» մակնիշի 90 OS 069 պետհամարանիշով (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Ե.) և «Mitsubishi Pajero» մակնիշի 34 CT 953 պետհամարանիշով (վարորդ` 1953 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «LADA 112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա. Պ.-ը (1985 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ և «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար և միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել սահմանազատում: