կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 10:28
Հասարակություն

Վթար՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Վթար՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 20-ին, ժամը 16:19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ Մ-12 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի 81 SO 881 պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ֆ. Օ.) և «ՎԱԶ 2103» մակնիշի 52 SL 306 պետհամարանիշի (վարորդ՝ 1941 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ս. Հ.-ը և ուղևոր՝ 1966 թ. ծնված Ա. Դ.-ը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: