|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և BMW մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված՝ հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։