|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած Ֆոլցվագեն մակնիշի 34 ՍA 446 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:
Վթարի հետեւանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»: