|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 15.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հանքային ջրերի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 33» մակնիշի եւ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 19-ամյա Ա. Հ.-ն, ուղեւորներ 35-ամյա Ա. Չ.-ն եւ 19-ամյա Տ. Դ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել բեռնատարից եւ տեղափոխվել Իջեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: