|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում` անդրադառնալով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրին, որով արգելվում է 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սուդանի և Սոմալիի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Գրառմանը կից երաժիշտը վիճակագրական լուսանկար է հրապարակել, որում նշվում են այն մուսուլմանական երկրները, որի քաղաքացիների ձեռքով 1975-2015 թվականների ընթացքում ամերիկացիներ են սպանվել: Դրանց թվում հայտնվել են Սաուդյան Արաբիան (2369), Արաբական Միացյալ Էմիրությունները (314), Եգիպտոս (162), Լիբանան (159):
Մինչդեռ, ըստ վիճակագրության, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սուդանի և Սոմալիի քաղաքացիների կողմից ոչ մի ամերիկացի չի սպանվել: Այս տվյալները ներկայացնելով` Թանկյանը Թրամփի արգելքը կեղծավորություն է անվանել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի փորձագետները ևս կարծիք էին հայտնել, որի համաձայն` Թրամփը արգելվող երկրների ցանկում չի ընդգրկել այն երկրները, որտեղ գործարար շահեր է հետապնդում, ինչպես օրինակ Թուրքիան և Սաուդյան Արաբիան: