կարևոր
3682 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 10:18
Աշխարհ

Թրամփի կինը հրեշ է անվանել իր ամուսնու վրա կրակած տղամարդուն

Թրամփի կինը հրեշ է անվանել իր ամուսնու վրա կրակած տղամարդուն

ԱՄՆ նախկին առաջին տիկին, ֆոտոմոդել և դիզայներ Մելանյա Թրամփը ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահ թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո X սոցիալական ցանցում արված գրառմամբ դիմել է ԱՄՆ քաղաքացիներին, կոչ անելով հաղթահարել քաղաքական տարաձայնություններն ու միավորվել հանուն խաղաղության:

«Լուսաբացը նորից եկավ, եկեք վերամիավորվենք, հիմա», - գրել է նա։

Թրամփի կինը հրեշ է անվանել իր ամուսնու վրա կրակած 20-ամյա տղամարդուն, որը, նրա խոսքով, գործարարի մեջ նկատել է «անմարդկային քաղաքական մեքենա»:

«Երբ ես տեսա, թե ինչպես է փամփուշտը դիպչում ամուսնուս՝ Դոնալդին, ես հասկացա, որ իմ և մեր որդու՝ Բարոնի կյանքը կործանարար փոփոխությունների շեմին է», նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Գաղտնի ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցներին, Դոնալդ Թրամփի կյանքը փրկելու համար:

Հիշեցնենք, որ շաբաթ՝ հուլիսի 13-ին, ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ենթարկվել է մահափորձի: Հրաձգության հետևանքով հանդիպման մասնակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վիրավորվել են:

Կասկածյալը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, ոչնչացվել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների կողմից։