Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն ավիաընկերությունները , որոնք կխախտեն յոթ մուսուլմանական երկրներից ԱՄՆ մուտքի վերաբերյալ Թրամփի սահմանած արգելքը, կարող են տուգանվել, հայտնել է Նիդեռլանդների օդաչուների ասոցացիան, փոխանցում է BBC–ն։
Կազմակերպության տվյալներով ԱՄՆ չվերթների ժամանակ փոխադրումների կանոնները խախտելու համար տուգանքներ արդեն վաղուց են գործում։ Իսկ հիմա այդ պատժամիջոցները ընդամենը կընդլայնվեն։
Ավելի վաղ նիդեռլանդական քաղաքական գործիչներն ու ակտիվիստները KLM ավիաընկերությանը կոչ էին արել «դադարեցնել համագործակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։
«Նրանք չեն հասկանում, որ դա պարզապես տուգանքով կավարտվի։ Եթե դուք երկիր եք փոխադրում որեւէ մեկին, ում մուտքն այնտեղ թույլատրված չէ, դուք պարտավոր եք նրան հետ տանել»,- ասել են ասոցացիայում, շեշտելով, որ ավիաընկերությունները փաստացի ընտրություն չունեն։
ԱՄՆ-ի կանոնները խախտելու պարագայում ավիաընկերությունների համար սահմանված տուգանքը կազմում է 10 հազար եվրո մեկ ուղեւորի համար, ում արգելված է մտնել երկիր։
Կազմակերպությունից պարզաբանել են, որ KLM–ն կցանկանար հնարավորինս շատ ուղեւորների փոխադրել, սակայն չի ուզում կոնֆլիկտ հրահրել ԱՄՆ-ի հետ՝ հաշվի առնելով «Թրամփի անկանխատեսելի վարքագիծը»։
Ավելի վաղ հայտնել էին որ Ամստերդամի օդանավակայանում ԱՄՆ ուղեւորվող մի քանի ուղեւորներ արդեն երկար ժամանակ է ավիահանգույցի տարանցիկ գոտում են գտնվում՝ սպասելով թռիչքի հնարավորության մասին որոշման։