Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բեյրութի դեպքի կապակցությամբ որոշ երկրների, ներառյալ Իսրայելի ռեժիմի կողմից արտահայտված ցավակցությունը երկերեսանիություն է և դատարկ ձևականություն». ինչպես հաղորդում է MehrNews- ը՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնելով լիբանանյան ժողովրդին՝ Աբբաս Մուսևին ասել է, որ Իրանը երկու մարդասիրական բեռ է ուղարկել Լիբանան, և նրա բարեկամական օգնությունը շարունակվում է:
«Այս դեպքից հետո հումանիտար բեռներ են ուղարկվել Բեյրութ, հիմնականում մահմեդական երկրներից: Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք եղել որոշ երկրներից կարեկցանքի արտահայտման, ներառյալ իսրայելական ռեժիմի և այն երկրների, որոնք պատժամիջոցներ են կիրառել Լիբանանի նկատմամբ, ինչը կեղծավորություն է և սովորական ձևականություն:
Արևմտյան և եվրոպական որոշ երկրներ, չնայած Լիբանանի և նրա ժողովրդի դեմ պատժամիջոցների կիրառմանը, իրենց ցավակցությունն են հայտնել, ինչը վկայում է այդ կառավարությունների բազմավեկտոր գործողությունների մասին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ Բեյրութի նավահանգստի վերականգնման գործում: Մենք աջակցում ենք կառավարությանը և Լիբանանի ժողովրդին», - ասել է Աբբաս Մուսավին: