Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում: Այդ մասին «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում գրառում է կատարել լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը: Նա հայտարարել է նաև, որ սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով:
«Սպառնալիքներ եմ ստանում Ղարաբաղի հարցում իմ դիրքորոշման պատճառով: Ինձ ուզում են ահաբեկել, քանի որ ես հանդես եմ գալիս Արցախի կողմից, ի պաշտպանություն հայերի մահմեդականներից, որոնք արդեն մի անգամ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ:
Եվրոպան պետք է հստակ հասկանա` Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյատևման հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում»,-գրել է լեհ լրագրողը:
Նա հայտնել է նաև, որ շուտով կրկին ելույթ է ունենալու ռուսական հեռուստատեսությամբ, կրկին Ղարաբաղի հարցով: «Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին Հայաստանի դեմ: Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել թե ինչպես է պետք է խոսել Թուրանի հետ, և պետք է շարունակել այդ գիծը: Թեման փակված է»,-գրել է Մացեյչուկը:
Նա ասել է, որ ռուս ռազմական թղթակցի հետ քննարկել է Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը:
«Ցանկանում էինք Ղրիմի մասին նկարահանել, բայց կարծես, մեր առաջին համատեղ լեհ-ռուսական նախագիծը կլինի քաղաքակրթությունների պատերազմը Հայաստանում, պատերազմ, որտեղ հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնյա աշխարհը մահմեդականներից»,-գրել է լրագրողը:
«Եվրոպան պետք է արթնանա և եզրակացություններ անի` Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր, եթե Արցախն ընկնի, դա կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է ավելի արագ գիտակցենք սպառնալիքն ու համարժեք միջոցներ ձեռնարկենք` քաղաքակրթությունների պատերազմ է. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի և Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք կհասկանանք դա, կամ 50 տարի անց մեր թոռները կապրեն որպես մահմեդականներ»,-գրել է Մացեյչուկը: