Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սպառնալիքներ է ստանում ԱԺ–ում փետրվարի 6-ի արտահերթ նիստին ունեցած իր ելույթից հետո, երբ ԱԺ–ն քննարկում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը։
«Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին...»,– գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն բացատրվել է, թե մերժումից հետո ինչ է լինում: ԱԺ ամբիոնից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման նախագծի քննարկմանն հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընթացակարգն է սխալ տարվում: «Արդեն բազմաթիվ ընթացակարգեր խախտված են, բայց դա էական չէ, խնդիրն արդեն դրված է, ներկայացված է»,- ասել էր նա: