Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է «Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով մշակույթի նախարարությանը 2014-ի ինն ամսում հատկացնել 110 մլն դրամ: Մշակույթի նախարարությունն էլ, իր հերթին, գումարը փոխանցելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին` ֆիլմերը կյանքի կոչելու համար:
«Վարդապետի լռությունը» ֆիլմը հայ երաժշտարվեստի նահապետ Կոմիտաս Վարդապետի կերպարն առավել խորությամբ և բազմակողմանի բացահայտելու և ժողովրդականացնելու փորձ է լինելու: Ֆիլմի ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է: Կինոնախագիծը բացառիկ է իր բնույթով, քանի որ Կոմիտասին նվիրված լիամետրաժ խաղարկային կինոնկար մինչ օրս չի ստեղծվել: Նախագիծը առանձնահատուկ հնչեղություն է ստանում նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծրագրերի համատեքստում:
Իսկ «Քարվաճառ» (պրոդյուսեր՝ Թաղի Ալիղոլիզադեհ, բեմադրող ռեժիսոր՝ Անահիտ Աբատ) խաղարկային լիամետրաժ կինոնախագծի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է Իրանում, և ստեղծագործական մտահղացման նախաձեռնողներն իրանցիներ են։ Հատկանշական է, որ այլ երկրի արվեստագետն ու մտավորականն է փորձում տեսնել Արցախի իրական կյանքը, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը։