|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
3 տարի առաջ հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի Appian Way ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է ֆիլմ նկարահանել 1963 թվականին Դալլասում տեղի ունեցած սպանության մասին, որի զոհն էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: Դի Կապրիոյի հայրը, ով մեծ ներդնում ունի ֆիլմի ստեղծման գաղափարի մեջ, հայտնել է, որ այդ նախագիծն արդեն սկսում է կյանքի կոչվել:
Նա հայտնել է Showbiz411.com-ին, որ ֆիլմի հիմքում ընկած է լինելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրազեկիչ Ջաք Վան Լենինգհեմի պատմությունը: Դե Նիրոն ֆիլմում կմարմնավորի մաֆիայի պարագլուխ Կարլոս Մարչելոյին, ով խոստովանել էր Լենինգհեմին, որ հենց ինքն է հրամայել սպանել Քենեդիին:
Լեո դի Կապրիոն ճանաչում է այն գրքի հեղինակին, ով գրի է առել Լենինգհեմի պատմությունը: Իսկ ֆիլմի ռեժիսոր է լինելու աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն: