|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի նահանգում խոցել են իսրայելական օդուժի երկու կործանիչների արձակած հրթիռները: Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը. հայտնում է Life-ը:
Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են այսօր՝ 05:40-ից 05 54-ի սահմաններում, F-16 կործանիչներով, որոնք թռչել են Սիրիայի օդային տարածքից դուրս: Հրթիռներն արձակվել էին դեպի Սեյդաթ-Զեյնաբ բնակավայրի տարածքը:
Հրթիռները խոցվել են ռուսական արտադրության Buk-M2E համալիրներից, որոնք սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի զինանոցում են: