կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 12:15
Տարածաշրջան

Սիրիական բանակը հետ է մղել Սերաքիբի վրա հարձակումը. գրավման մասին լուրերը կեղծ էին

Սիրիական բանակը հետ է մղել Սերաքիբի վրա հարձակումը. գրավման մասին լուրերը կեղծ էին

Երեկ երեկոյան թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իդլիբի շրջանի Սերաքիբ քաղաքն անցել է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության վերահսկողության տակ: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նմանատիպ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Զինյալների կողմից ձեռնարկված հարձակումները Սերաքիբ քաղաքի վրա՝ հաջողությամբ հետ են մղվել կառավարական ուժերի կողմից: Քաղաքն ամբողջությամբ գտնվում է սիրիական կառավարության վերահսկողության տակ, որտեղ, չնայած զինյալների պարբերաբար հարձակումներին, շարունակվում է ականազերծման աշխատանքները և խաղաղ կյանքի վերականգնման նախապատրաստությունները», - նշվում է տեղեկության մեջ:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական բանակցություններն ավարտվել են:

«Անկարայում ավարտվեցին ռուսական և թուրքական պատվիրակությունների միջև Իդլիբի վերաբերյալ բանակցությունները: Խորհրդատվությունները կշարունակվեն վաղը»,- նշվում է գործակալության թվիթերյան էջը:

Բանակցությունների առաջի փուլը տեղի էր ունեցել փետրվարի 8-10-ը Անկարայում, երկրորդը՝ Մոսկվայում՝ փետրվարի 17-18-ը: Երկուսն էլ անցել էին ապարդյուն, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են ցօրս: Երեկ էլ Իդիլբում ավիահարվածների հետևանքով թուրքական զինուժը կորուստներ է տվել՝ 2 զոհ, 2 վիրավոր. հայտնում է Yerkir.am-ը:

Վերջին շրջանում թուրքական կողմից զոհերի թվի աճ է նկատվում: Սիրիական աղբյուրները հայտնել էին, որ միայն երկուշաբթի օրը Իդլիբում սպանվել էր 13 թուրք զինծառայող: