|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը, գրում է РИА Новости-ն։
«Այս գիշեր պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- հայտնել է Բոչարովը։