|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիրիական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել Համա նահանգի արևմտյան ուղղությամբ արձակված իսրայելական հրթիռների մեծ մասը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել են հակառակորդի հրթիռները և խոցել դրանց մեծ մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ հարձակումը եղել է Լիբանանի օդային տարածքից: Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հարձակման օբյեկտը կարող էր լինել Մասյաֆ քաղաքի մոտակայքում գտնվող հետազոտական կենտրոնը: Հարձակումից տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, իսրայելական բանակը Գոլանի բարձունքներից ավիահարված էր հասցրել Դամասկոսի հարավին: Հարվածների մեծ մասը հետ էր մղվել հակաօդային պաշտպանության համակարգերով: