Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 28-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Mondeo» մակնիշի 35 AL 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., 1 ուղևոր):
***
Հունվարի 28-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 LS 550 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.)։
***
Հունվարի 28-ին, ժամը 12.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սոլակ-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սոլակ-Ալափարս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդ՝ Վ. Գ.) 30 ՕD 777 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):