Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան Արթիկում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր առաջադրվելու մասին լուրերին, նշեց, որ դեռ պարզություն չկա:
Մեր ճշտող հարցին` ներկա պահին առաջարկ կա՞ ՀՀԿ-ի կողմից, որ Արթիկում նրանց ռեյտինգային ցուցակով առաջադրվի, պատգամավորն արձագանքեց. «Առաջարկ չէ, բայց խոսակցություն ունեցել ենք Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ, բայց դեռ պարզ չէ, որևէ հստակ բան չկա այս պահի դրությամբ, որ ասեմ: Հենց լինի, կասեմ»:
Պետոյանը նշեց, որ հիմա քննարկումների մեջ են, առաջիկա մի քանի օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
Նրանից փորձեցինք ճշտել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նա և Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թշնամիներ են, և նրանց փորձել են հաշտեցնել, բայց չի ստացվել: Պետոյանը պատասխանեց, որ իրենք թշնամիներ չեն, ապա հավելեց. «Մենք քաղաքական պրոցեսներում հակառակորդներ ենք, բայց թշնամիներ չենք: Մենք հաշտեցնողներ չենք տեսել, այսինքն` փորձեր չեն եղել, կամ` ի՞նչ կա հաշտեցնելու, եթե մենք քաղաքականության մեջ հակառակորդներ ենք: Իսկ թե նա կառաջադրվի՞, թե՞ չի առաջադրվի, պարզ չէ»:
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արթիկում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, իսկ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն: Նշվում է նաև, որ Պետոյանն ու Վարագյանը թշնամիներ են:
ՀՀԿ-ում կատարվող իրադարձությունների մասին Պետոյանը խուսափեց կարծիք հայտնել` նշելով, թե ինքը կուսակցական չէ և չի ցանկանա որևէ մեկնաբանություն անել: