կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-15 10:14
Քաղաքական

Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահն ընդունել է ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցչին և անդամներին

Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահն ընդունել է ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցչին և անդամներին

Հուլիսի 13-ին Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանն ընդունել է ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանին, Կոմիտեի անդամներ Սևակ Մաթիլյանին և Կարեն Ղազարյանին։

Հանդիպման մասնակիցները զրուցել են Հայ Առաքելան Սուրբ եկեղեցու ազգապահպան դերի, ազգային արժեհամակարգի ձևավորման, ավանդույթների պահպանման հարցում լուրջ դերակատարման մասին, քննարկել են 《Հայոց Եկեղեցու Պատմություն》 առարկայի դասավանդման շուրջ առաջացած խնդիրները։

ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի- ժողովուրդ միության ու համախմբման, սփյուռքի հայապահպանման հարցերում։

Արձանագրելով մի շարք մտահոգություններ և վտանգներ՝ ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչն ու անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ընդդեմ մի շարք մարտահրավերի և հանուն ազգային միասնականության։