Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական եւ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել: Ինչպես Արթիկում է շրջանառվում, պատճառը մի քանի տարվա պատմություն ունի: Բանն այն է, որ երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր եւ վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արթիկցուց քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն: Այս օրերին Արթիկում թիվ մեկ քննարկման եւ խոսակցության թեման այժմ սա է: 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը հայտնի ԲՀԿ-ականների հետ լքել էր սիրելի Ծառուկյանին, բայց մոռացել էր վերադարձնել պարտքով վերցրած 2 միլիոն դոլարը:
Այժմ Գագիկ Ծառուկյանը Պետոյանից ետ է պահանջում իր գումարները, սակայն, ինչպես արթիկցիներն են ասում, Պետոյանն ընդհատակ է անցել՝ Ծառուկյանից փախած է ման գալիս: Արթիկից փոխանցված տեղեկության համաձայն, Պետոյանը փախել է Անապա, որտեղ հյուրանոց ունի եւ այժմ էլ ընթանում է վերջինիս շքեղ առանձնատան շինարարությունը: Սակայն, ինչպես Ծառուկյանի շրջապատի աղբյուրներն են պատմում, Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, եւ ետ վերցնել իր գումարները: Կան տեղեկություններ, որ այժմ ծառուկյանականները գումարներ են ետ պահանջում անգամ Մուշեղ Պետոյանի համակիրներից եւ ընկերներից: Armtimes.com-ը այս տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մուշեղ Պետոյանից, սակայն վերջինիս բոլոր հեռախոսահամարները անհասանելի են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: