կարևոր
1195 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-20 16:08
Աշխարհ

Թուրքիան Իսրայելին եւ Իրանին ռազմական հակառակորդներ է անվանել

Թուրքիան Իսրայելին եւ Իրանին ռազմական հակառակորդներ է անվանել
Թուրքիայում հրապարակվել է Ազգային հետախուզական ակադեմիայի զեկույցը` նվիրված Իսրայելի եւ Իրանի միջեւ 12-օրյա պատերազմին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության նոր ճարտարապետոթյան ձեւավորման խնդիրներին` ժամանակակից պատերազմի փոփոխված բնույթին հարմարվելու համար: Ընդգծվում է` նույնիսկ դաշնակիցների լայն աջակցության դեպքում «Իսրայելն ի վիճակի չէ լիովին չեզոքացնել Իրանի կողմից արձակված ժամանակակից հիպերձայնային հրթիռները»Այդ կապակցությամբ Անկարային խորհուրդ է տրվում ծավալել սեփական բալիստիկ եւ հիպերձայնային սպառազինությունների զանգվածային արտադրություն, ամրապնդել դաշնակցային կապերը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ անվտանգության տարածաշրջանային դաշինքների ստեղծում Պակիստանի, Սիրիայի, ՔաԹարի եւ Ադրբեջանի հետ: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Թուրքական հետախոզությունը հաճախ դիմում է, այսպես կոչված, «բաց վերլուծություն-հաշվետվությւնների» հրապարակումների հնարքներին` նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել անվտանգության ոլորտում նախապատրաստվող ինչ-որ գործողությունների կամ բարեփոխումների վրա` դրանք դնելով որոշակի կոնկրետ իրավիճակի համատեքստում: Այս անգամ ընտրվել է Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը` քայլ առ քայլ գործողությունների մի շարք «ազգային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման համար», - նշում է Տարասովը:

Նշվում է՝ թեեւ Թուրքիան զգալի միջոցներ է ներդրել իր պաշտպանական արդյունաբերությունում, սակայն դեռեւս կան էական բացեր եւ խոցելի տեղեր: Ընդ որում՝ նշված են երկու պոտենցիալ հակառակորդներ`Իսրայելն ու Իրանը, իսկ Իրանից արձակված ժամանակակից իրանական հիպերձայնային հրթիռներն ամբողջությամբ որսալու Իսրայելի անկարողությունը ընդգծում է Թուրքիայի համար այդ ոլորտում սեփական նախաձեռնություններն ակտիվացնելու կարեւորությունըՍակայն Անկարան թեքվում է Իսրայելի հետ դաշինքի ուղղությամբ, նչայած այն խարխլվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում, կարծում է քաղաքագետը:

«Այս թեզի մեջ է թուրքական հետախուզության զեկույցի գլխավոր եւ առաջին առանձնահատկությունը։ Երկրորդ. Իրանը կարող է սպառնալիք ներկայացնել նաեւ Թուրքիայի համար, որը բխում է Իրանի միջուկային ծրագրից, նրա հրթիռային հնարավորություններից եւ դաշնակից միլիցիաների ճյուղավորված ցանցից ոչ պակաս, քան Իսրայելից կամ ԱՄՆ-ից: Վերջապես, երրորդ առանձնահատկությունը. բացառվում է երկու երկրների միջեւ պատերազմի տարբերակը «Թւրքիայի արեւելյան սահմանների երկայնքով տարածաշրջանային անկայունության համատեքստում», - ընդգծեւմ է Տարասովը:

Այդ կապակցությամբ նշվում է՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «թույլ չտան Իրանում բացասական իրադարձությունների կրկնությունը, ինչպես վերջերս տեղի ունեցան Իրաքում եւ Սիրիայում»:

«Համեմատության համար նշենք՝ Թուրքիան եւ Իրանը պատմականորեն մրցակցում են տարածաշրջանի քաղաքական ոլորտում` Իրաքից մինչեւ Սիրիա եւ Լիբանան եւ Պարսից ծոցից մինչեւ Աֆղանստան: Նախկինում նրանց հաջողվում էր զարգացնել փոխշահավետ առեւտրային եւ էներգետիկ հարաբերությոններ: Բայց հիմա առաջին պլան է մղվել տարածաշրջանային ազդեցության համար պայքարի գործոնը։ Չի բացառվում, որ այդ ուղղությամբ Թուրքիայի քայլերը`կապերի ամրապնդման եւ Իսրայելի հետ մերձեցման ուղղությամբ, կորոշեն իրադարձությունների ընթացքը», - ամփոփել է Տարասովը:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի