|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
2018թ. ապրիլին ՊԵԿ-ը 28%-ով նվազեցրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած. այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ընդ որում, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը նվազել է 53%-ով: Եթե հաշվի առնենք ԲՍ ստուգումներով պակասեցումները և բողոքարկված ակտերով արձանագրված գումարների նվազեցումները, ինչպես նաև հանենք 100 մլն դրամից ավելի գումար արձանագրված և խախտումներ չարձանագրված ստուգման ակտերը, ապա արդյունքում ստացվում է, որ նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ ԲՍ ստուգումների քանակը նվազել է 31%-ով, փոխարենը մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարն աճել է 103%-ով: