Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ ընդդիմադիր երեք կուսակցություններ` «Լուսավոր Հայաստանը» «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը», համատեղ հայտարարություն էին տարածել, թե ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Իսկ օրերս էլ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Էդմոն Մարուքյանի մասով ասվել է, որ չկա վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին:
Yerkir.am-ը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից ճշտել, թե ինչպե՞ս է նրան հաջողվել վերականգնել այդ վստահությունը: Մարուքյանն ասաց, որ այդպիսի խոսակցություն չի եղել, թե անվստահություն չկա իր հանդեպ, ապա նշեց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի, որ նման բան են ասել:
«Բնականաբար, եթե վստահություն չլինի, եթե փոխգործակցություն չլինի, վստահելի մթնոլորտ չլինի կողմերի միջև, որևէ բան չի կարող տեղի ունենալ: Եթե ինչ-որ բան է տեղի ունեցել` համագործակցության հետ կապված, դա նշանակում է, որ նախկինում եղած ամբողջ հռետորաբանությունը, ըստ էության, անհիմն է եղել և չի կարող հիմք հանդիսանալ ու խանգարել ապագա համագործակցությանը»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին` այսինքն` քաղաքականության մեջ ոչ մի բան բացառել պետք չէ՞, եթե նախկինում ուժերը կարող էին իրար վիրավորել, այսօր կարող են համագործակցել, Մարուքյանը պատասխանեց. «Բացառելու խնդիր չի: Նրանք հիմա ասել են, թե նախկինում մեզ հետ ինչ-որ թեմայի շուրջ համաձայն չեն եղել: Ասվածի պատասխանն այն ժամանակ տրվել է, անցել ենք առաջ: Դրա հետ կապված խնդիր չկա, որ մտածենք` բա հիմա ո՞նց ենք անելու, ի՞նչ ենք անելու: Ես իմ ընդդիմադիր գործընկերներին վստահել եմ, վստահում եմ և հույս ունեմ, որ ապագայում էլ կվստահեմ` անկախ ընտրական գործընթացներում եղած դեպքերից»:
Հարցին էլ՝ արդեն երեք կուսակցություններն ամեն ինչ պայմանավորվե՞լ են` համագործակցության մասով, և մնում է հանդես գան համատեղ հայտարարությա՞մբ, նա պատասխանեց, որ դեռ ամեն ինչ որոշված, պայմանավորված չէ, միայն նշեց, որ ամսի 12-ին ամեն ինչ պարզ կլինի, այս պահին ոչ մի բան չի կարող ասել: