Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում հրավիրել է Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների համակարգման խորհրդի ավագ նիստ։Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, խորհրդի նպատակն է զբոսաշրջության ոլորտում միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող, զբոսաշրջությանն առնչվող կամ զբոսաշրջության բաղադրիչ պարունակող ծրագրերի համակարգումը և արդյունավետության բարձրացումը։
Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը և 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Քննարկվել են ծրագրով նախատեսվող միջոցառումների՝ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում նիստի մասնակիցները հանդես են եկել հարցերով, կառուցողական առաջարկներով։
Նշենք, որ խորհրդի աշխատանքային նիստերը կրելու են պարբերական բնույթ։