|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը։
Ծրագիր ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում նախատեսել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ։
Ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձևավորել և զարգացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող գովազդատեղեկատվական համակարգ, հիմնել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, քաղաքը վերածել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոնի։