|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է որոշում կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի) զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում: Նշված փոփոխությունների համաձայն աշխատակազմում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման գործառույթներ իրականացնող բաժին, որը գործում է միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության կազմում:
ՀՀ Սյունիքի մարզպետարանից բացի մյուս մարզպետարանների աշխատակազմերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզպետարանների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործառույթներն իրականացվում են աշխատակազմերի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինների միջոցով:
Ելնելով վերը նշվածից, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նպատակահարմար է գտնում մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում ընդգծել զբոսաշրջության բնագավառը:
Նախագծի ընդունմամբ մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքներում կընդգծվեն զբոսաշրջության բնագավառի գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները: